Դիտում եք հայակական հեռուստասերյալներ? Ես ոչ..որքան փորձում եմ նաեմ (ախր մերն է), չի ստացվում, որ հատվածը նայում եմ գողացած է, այն էլ չձևափոխված.. Գողոնը շատ է, հիմա կխոսեմ միայն դրանց երաժշտության մասին, այն երաժտության մասին, որ գերում է մեր տնային տնտեսուհիների սրտերը, ստիպում հուզվել մոռանալով կաթը գազօջախին.. Հիմա բերանս բացեմ, դիմում եմ վերոհիշյալ ֆիլմերի կոմպոզիտորներին, մենք, որ այդքան մեծեր ունենք, այդքան կոմպոզիտորներ ենք տվել չեք կարում մի երկու նոտա իրար կպցնեք, որ իչքան մակարդակով ֆիլմ կա, իչքան գլուխգործոց կա երաժշտությունը կտրել կպցրել եք ձեր օճառահնդկական րեկլամախառը ժամանակավատնիչին.. Հետո ինչ, որ Hans zimmer ը թքած ունի ինքը իրանը ասել ա..Համբերությանս բաժակը լցվեց, երբ լսեցի, որ արդեն համակարգչային խաղերից եք գողանում Call of Duty6, Max Payn,..որ մեկն ասեմ..հետո մի օր ֆիլմերի ցուցակը կշարեմ..Մի արեք ըտենց բան, իչքան ել վատը լինի ձերը գրեք, կարողա մտացում եք ետքան լսուղություն չունենք?